‘Վերջին մեկ տարվա կորուստները’

1448

Անցած տարին շատ հայտնի մարդկանց «տարավ»: Նրանց մեջ կային եւ շատ սիրված արվեստագետներ, եւ քաղաքական գործիչներ, եւ ոչ միանշանակ համբավ ունեցող հայտնի մարդիկ: Նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր էր, բայց նրանք մի ընդհանրություն ունեցան. նրանք բոլորը «գնացին» վերջին մեկ տարվա ընթացքում:

2013 թվականի հունվարի 20-ին կյանից հեռացավ լրագրող Նաիրա Մամիկոնյանը:

Փետրվարի 1-ին մահացավ Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:

Փետրվարի 7-ին հեռացավ սիրված բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը:

Մարտի 9-ին վախճանվեց հայտնի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը:

Մարտի 14-ին մահացավ Արամայիս Սահակյանը:

Հուլիսի 24-ին մեզանից հեռացավ նկարիչ Վահրամ Հարությունյանը` Կուկը:

Հուլիսի 31-ին մահացավ Մարկ Սաղաթելյանը:

Օգոստոսի 2-ին հեռացավ դերասան Ազատ Գասպարյանը:

Օգոստոսի 7-ին` սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը:

Օգոստոսի 28-ին Ֆրանսիայում մահացավ հանրահայտ ֆրանսահայ նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):

Սեպտեմբերի 2-ին մահացավ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

Սեպտեմբերի 17-ին` Ջերարդ Գաֆեսճյանը:

Սեպտեմբերի 26-ին վախճանվեց սիրված դերասան Սոս Սարգսյանը:

Սեպտեմբերի 27-ին մահացավ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը:

Հոկտեմբերի 22-ին մահացավ երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը:

Նույն օրը մահացավ նաեւ հայտնի լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը:

Դեկտեմբերի 13-ին մահացավ բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը:

Այս տարին էլ սկսվեց կորուստներով:

Հունվարի 8-ին մահացավ ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

Նույն օրը կյանքին հրաժեշտ տվեց  հայտնի ու սիրված գրող Լեւոն Խեչոյանը:

 

Աշխարհում եւս այս տարի կյանքին հրաժեշտ տվեցին հայտնի մարդիկ:

 

2013-ի փետրվարի 2-ին մահացավ ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագը:

Մարտի 3-ին` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Մարտի 7-ին մահացավ ռուս դերասան Անդրեյ Պանինը:

Մարտի 12-ին կյանքին հրաժեշտ տվեց Շվեդիայի արքայադուստր Լիլիանը:

Մարտի 24-ին Բրիտանիայում մահացավ ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

Մարտի 30-ին մահացավ դերասան, ռեժիսոր Վալերի Զոլոտուխինը: 

Ապրիլի 8-ին մահացավ երկաթե լեդին`Մարգարեթ Թետչերը:

Նոյեմբերի 30-ին մահացավ ռուս հայտնի դերասան Յուրի Յակովլևը:

Դեկտեմբերի 6-ին աշխարհը ցնցեց Մադիբայի` Նելսոն Մանդելայի մահը:

 

Նախորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ. (Տեսանյութեր)’