‘Վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին. Հրապարակվել է եւս մեկ զոհված զինծառայողի անուն’

8952

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակել է մարտերի ընթացքում զոհված եւս մեկ զինծառայողի մասին տեղեկություն.

«4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան

Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից, Նորքի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 14:00
հասցեն` ք. Երևան, Պռոշյան փողոց` Սբ. Հովհաննես եկեղեցի:

Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին’