‘ Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը’

854

Նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը, հիմնականում, պայմանավորված էր հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սովետասե՞ր է արդյոք հայ հասարակությունը’
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսի սահմանային անցակետի ռուսաստանցի սահմանապահները հայ միգրանտներին խնդրել են «սպասել մինչև ապրիլի 26-ը»’