‘Վերջին օրերի իրադարձությունները բացառապես ՀՀ քաղաքացիների ներքին հարցերն են. ՌԴ դեսպանատուն’

3422

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը»,- նշել են դեսպանատնից:

ՌԴ դեսպանատունը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Կրկին պատգամավորին հրաժարական պարտադրելու հակասահմանադրականության մասին’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ հայկական ֆուտբոլում. «Շիրակը» չի ընդունում իր մեղքը’