‘Վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից շուրջ 1000 հրետանային համակարգ է գնել’

1611

Վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից շուրջ 1000 հրետանային համակարգ է գնել: Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն`վկայակոչելով ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրի ուսումնասիրությունները և արտադրող տարբեր ընկերությունների տեղեկությունները:

«Անցած ժամանակաշրջանում Ադրբեջանն ավելի հաճախ հրետանային համակարգեր է պատվիրել Ռուսաստանում: Ադրբեջանը Ռուսաստանում տարբեր տրամաչափի ավելի քան 500 հրետանային համակարգ է պատվիրել, որոնց մեծ մասը (ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի  տեղեկատվության համաձայն` 454) արդեն հասցվել է Բաքու»,- հավաստում են աղբյուրները:

Ռուսաստանում Ադրբեջանը պատվիրել է նաև 120 մմ տրամաչափի 2С12 «Սանի» տեսակի ականանետ, «Մստա-С» տեսակի 18 ինքնագնաց հաուբից, ТОС-1А «Սոլնցեպյոկ» տեսակի 18 ծանր հրանետ, 2С31 ,Վենա» տեսակի 18 ինքնագնաց հաուբից, 2С9 «Նոնա-Сե տեսակի 26 ինքնագնաց հրետանի և 9А52 ,Սմերչ» տեսակի 18 համազարկային ռեակտիվ համակարգեր:

Հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինայից գնվել է 294 տարբեր հրետանային համակարգ: ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրի տեղեկատվության համաձայն, 2002-2013թ.թ. Ադրբեջանը Կիևից գնել է 9А52 «Սմերչ» տեսակի 12 համազարկային ռեակտիվ համակարգ, ПМ-38 տեսակի 85 ականանետ, МТ-12 տեսակի 72 թնդանոթ, 2С1 «Գվոզդիկա» տեսակի 54 ինքնագնաց հաուբից և 2С3 «Ակացիա» տեսակի 16 ինքնագնաց հաուբից: Ադրբեջանը նաև «Տոչկա ՈՒ» տակտիկական հրթիռային 3 համալիր է գնել:

Բելառուսից Ադրբեջանը ձեռք է բերել 132 հրետանային համակարգ. 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» տեսակի 12 թնդանոթ, Д-30 տեսակի 120 հաուբից:

Բացի այդ, Ադրբեջանը Բուլղարիայից М-46 տեսակի 36 թնդանոթ է գնել, Բոսնիա և Հերցեգովինայում՝ RАК-12 տեսակի 10 համազարկային ռեակտիվ համակարգ:

Այդ ժամանակահատվածում Իսրայելում գնվել են LAR-160, ,Lynx Qradե, ,Lynx EXTRAե հրթիռային համակարգեր, Թուրքիայում՝ Т-107, Т-122 «Sakarya», Т-300 «Kasırğa», որոնց հստակ թիվը նշված չէ:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Կարապետյան. Брат, иди домой! (Ахпер, ари тун)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը քաղաքական էր’