‘Վերջին 9 ամսում երկիրը լքել է 97 095 մարդ ‘

1388

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում երկիրը լքել է 97 095 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամլո կենտրոնից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 653 244 և 719 395 է, սալդոն կազմում է -66 151, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 35 923 և 36 694, սալդոն՝ -771, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 905 783 և 935 956, սալդոն՝ -30 173:

Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 1 594 950 և 1 692 045 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 9 ամսում երկիրը լքել է  -97 095 մարդ:

 

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն հայտարարել է, թե միջորդ է հանդիսացել ԱՄՆ-ի և Հուսեյնի միջև’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլն աշխարհի «ամենախցանված» քաղաքն է’