‘Վեց տարում Իտալիայում տեղի է ունեցել 2.2 հազար պայմանավորված հանդիպում’

833

2009 թվականից Իտալիայում բոլոր մարզաձեւերում անցկացվել է մոտ 2.2 հազար պայմանավորված հանդիպում, հաղորդում է Goal.com -ը: Ուսումնասիրությունը կատարել է Sportradar ընկերությունը:

Իտալիայի ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը Sportradar-ի հետ սկսել է պայմանավորված հանդիպումների դեմ պայքարի նախագիծ:

Խաղադրույքների իտալական շուկան ամենախոշորներից է Եվրոպայում: Ամեն տարի ֆուտբոլի Իտալիայի առաջնության հանդիպումներին կատարվում է ավելի քան 20 միլիարդ եվրոյի խաղադրույք: Այդ ցուցանիշով Իտալիան զիջում է միայն Անգլիայի Պրեմիեր լիգային (67 միլիարդ եվրո) եւ իսպանական Պրիմերային (40 միլիարդ եվրո):

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում 8 հանդիպման համար Պիրլոն պահանջում է 2 միլիոն եվրո’