‘Վթարային շենքի բնակիչները Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում’

873

Կառավարության որոշման համաձայն, Սևան քաղաքի Նալբանդյան 36 հասցեի 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան շենքին կհատկացվի 57,5 մլն դրամ։ Այսօր կայացված որոշումը, սակայն չգոհացրեց գործադիր մարմնի մոտ հավաքված բնակիչներին։

«Նախ մեզ անհասկանալի է, թե գումարը երբ մեզ կհասնի։ Սեպտեմբեր ամսից մեզ նախազգուշացրել են, որ գումարը կա, բայց մեզ չի հասել»-«Ա1+»-ին ասել է բնակիչներից Մարիետա Նիկողոսյանը։

Կառավարության որոշմանն անձամբ տեղեկանալու համար Երեւան եկած բնակիչների խոսքերով, տրամադրվող գումարն իրենց չի բավականացնի համարժեք բնակարան ձեռք բերելու համար։

3 տարի առաջ վթարային ճանաչված շենքի բնակիչներին զարմացնում է, որ իրենք ընդգրկված են «ռազմական գործողություններից և ռմբակոծություններից անօթևան մնացած քաղաքացիներին աջակցություն» ծրագրի մեջ։ Վստահեցնում են՝ իրենց շենքը չի ռմբակոծվել։ Վթարային է դարձել շենքի տակ հավաքված ջրի հետևանքով։

Իրենց շենքի վիճակը ներկայացնելու համար նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում. 

Նախորդ հոդվածը‘Նշանակվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանի եղբայրը անսթափ վիճակում «դեբոշ է սարքել» օդանավակայանում. Ոստիկանությունը լռում է’