‘Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Արմավիրում’

1064

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-ից-12-րդ փողոցների, Սպանդարյան կայարանի եւ հարակից հիմնարկ ձեռնարկությունների

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի վերին հատվածի

• Արմավիր մարզի Մերձավան գյուղի եւ հարակից զորամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երեւան Ջուր» ՓԲԸ

Նախորդ հոդվածը‘Ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներո՞վ. Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի շվեյցարական բանկում ունեցած 1.1 մլն դոլարի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա հինգ տարիներին ԱԶԲ-ն մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին’