‘Վթարի արդյունքում տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժնում է’

758

Հունիսի 16-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի  արդյունքում տուժած երեք կանանց տեղափոխել են «Հանրապետական» հիվանդանոց: Նրանցից երկուսին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք, մյուս տուժածը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն է գնահատվում:

Այդ մասին iLur.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: 

Նախորդ հոդվածը‘Անի, Մանե, Նարեկ եւ Դավիթ. Հայաստանում նորածինների համար առավել հաճախ ընտրվող անունները’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Արձանագրված փաստերը մեղադրական ակտի ամբողջական հատվածներ են. Տեսանյութ’