‘Վթարի է ենթարկվել ոչ սթափ վիճակում գտնվող Իրանի քաղաքացին (լուսանկարներ)’

1020

Փետրվարի 4-ին, ժամը 23.34-ին ահազանգ է  ստացվել, որ  Արտաշատ–Երևան ավտոճանապարհին`  Արաքսավան  գյուղի  մոտակայքում,  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային  պատահար.  անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս  չբացահայտված  հանգամանքներում «CMHTC» մակնիշի HOVO87A41610  պետհամարանիշի  ավտոմեքենան  դուրս է եկել  ճանապարհի  երթևեկելի մասից և կողաշրջվել. մինչ հրշեջ-փրկարարների կանչի  վայր հասնելը, վարորդ` Իրանի Իսլամական  Հանրապետության  քաղաքացի,  1973 թ.  ծնված Բահրամ Շիկաստևանծը  տեղափոխվել է  Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն:

Տեղում հրշեջ-փրկարարները  իրականացրել  են ճանապարհի  լվացման աշխատանքներ:

Վթարի հետևանքով բեռնատարի վրայից պոկվել են 2 անիվներն ու կցորդը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Զբոսաշրջիկների զանգվածային բռնաբարություն Մեքսիկայի Ակապուլկո հանգստավայրում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում անցկացված 228 միջոցառումների ընթացքում գրանցվել է քաղաքական դրդապատճառներով կատարված 5 169 ձերբակալություն ‘