‘Վթարի հետևքանով 1 զինվոր մահացել է, իսկ 9-ը՝ վիրավորվել ‘

1117

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից  շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը սեպտեմբերի 25-ին, ժամը 00:20-ին, «Արմենիա» ԲԿ-ում գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ 9 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, iLur.am-ին հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից:

Շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. Օր.-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)  հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի գծով ՄԱԿ-ի բանագնացը չգիտի՝ ինչ անել Սիրիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հարկերը չվճարելու դեպքում Գերմանիայի կաթոլիկները կզրկվեն հաղորդությունից’