‘Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին. Կա մեկ զոհ ‘

1087

Օգոստոսի 11-ին, ժամը 08.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան — Մեղրի ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 906ՕՕ63 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1985թ. ծնված Է. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1986թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածները տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, այնուհետ` Արտաշատ քաղաքի ԲԿ: Ճանապարհին վարորդ՝ Ա.Ա-ն մահացել է:
Բժիշկներն ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Նախորդ հոդվածը‘Սիսիանցիները դժգոհում են գործազրկությունից և արտագաղթից’
Հաջորդ հոդվածը‘«Խաղ ծախելու» մեջ մեղադրվող մրցավարները կալանավորվել են’