‘Վթար ԼՂՀ-ում. կա մեկ զոհ’

779

Հունիսի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին, իրար են բախվել ՀՀ Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Շ-ի վարած «Տոյոտա Ալտեզա» և Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Ասծատուր Սերգեյի Միրզոյանի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունը:

Արդյունքում վարորդը տեղում մահացել է, իսկ նրա հետ ընթացող` Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակչուհի, 1989թ. ծնված Ն. Բ-ն, Անդրանիկի փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Ն. Բ-ն և «Տոյոտա Ալտեզա»-ի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց:

Նախորդ հոդվածը‘Սկսվեց «ատկատների» գործով դատաքննությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Արդյունաբերողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 40%-ով’