‘Վթար կամրջի մոտ. կա տուժած’

1252

Հունիսի 24-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988թ. ծնված Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Չքնա՜ղ չարիք. Աքիլլեսի մահախոսականը’