‘Վթար Նորատուս գյուղի շրջակայքում.կա զոհ’

1598

Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության աշխատակիցները:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում \”ՎԱԶ-2106\” մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` \”1-03\” ծառայության աշխատակիցները` վարորդ` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետև` Երևանի \”Սրբ. Գրիգոր Լուսավորիչ\” բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:

Նախորդ հոդվածը‘ Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 1-ին սպասվող իրադարձությունները’