‘Վթար Սարալանջի փողոցում. կան տուժածներ’

1118

Մարտի 15-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:

Չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 և «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Սողոմոնյանին:

Տուժածներ` 1970 թ. ծնված Վ. Սողոմոնյանը, 1978 թ. ծնված Կ. Նազարյանը, 1973 թ. ծնված Ա. Պողոսյանը և 1965 թ. ծնված Հ. Սևանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Նորանոր ծախսեր` hանուն Իտալիայում կրթություն ստացած փեսայի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 15-ին սպասվող իրադարձությունները’