‘Վթար Սևան-Երևան ճանապարհին. Կա մեկ զոհ ‘

1027

Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 17ՏՏ814 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչից ուղևոր Լ. Մ.-ը (ծնվ. 1961թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևոր Ն. Բ.-ը (ծնվ. 1957թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Լ.Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:  

Նախորդ հոդվածը‘Էմոմալի Ռահմոնն կրկին առաջադրվել է Տաջիկստանի նախագահի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանը մասնակցել է «Կամազի» նոր ավտոսրահի բացմանը’