‘Վթար Վանաձորում. Կա մեկ վիրավոր’

1281

Մարտի 1-ին, ժամը 02.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 26LU313 պետհամարանիշի և «ԿամԱԶ» մակնիշի 67SS243 պետհամարանիշի ավտոմեքենաներն, ինչի հետևանքով, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված Լ.Մանուկյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները Լ. Մանուկյանի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 1-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘«Ով կմտածեր, որ էս աշխարհում, կան գարնան առավոտը ավերողներ»’