‘Վիեննայի իշխանությունները հրաժարվել են Սալիերիի աճյունը հանձնել Իտալիային’

802

Վիեննայի իշխանությունները հայտարարել են, որ հրաժարվում են Իտալիային փոխանցել երաժիշտ Անտոնիո Սալիերիի աճյունը, հայտնում է France-Presse լրատվականը:

Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Լենյագո քաղաքի (Սալիերիի ծննդավայրը) իշխանությունները հայտնել են երաժիշտի աճյունը հայրենիք վերադարձնելու իրենց մտադրության մասին:

«Սալիերին Վիեննայի երաժշտության պատմության անբաժան մասնիկն է, որի աճյունն ամփոփված է քաղաքի կենտրոնական գերեզմանոցում: Աճյունի տեղափոխումը Իտալիա բացարձակ անհնար է», — հայտարարել է Ավստրայի մշակույթի նախարարության ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Փակ ճանապարհ չկա, Սելիմի լեռնանցքը բաց է’
Հաջորդ հոդվածը‘«Հայրենիք, պաշտպանիր քո պաշտպանին». Ակցիա Բանակի օրվա կապակցությամբ (Տեսանյութ, լուսանկարներ)’