‘Վիեննայում պղծել են խորհրդային Ազատարար զինվորի հուշարձանը’

981

Անհայտ անձինք Վիեննայում սև ներկ են լցրել խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին: ТАСС-ի հաղորդման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ի գիշերը:

Տուժել է հուշարձանի պատվանդանը, որի վրա փորագրված է գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինի հրամանը՝ 1945 թ. ապրիլի 13-ին Վիեննայի ազատագրման կապակցությամբ: Ռուսաստանցի դիվանագետները բողոքի նոտա են պատրաստում միջադեպի առթիվ:

Խորհրդային Ազատարար զինվորի հուշարձանը Վիեննայում բազմիցս ենթարկվել է հարձակումների: Այսպես, անցյալ տարվա մայիսին արձանի վրա դեղին ու կապույտ ներկ էին լցրել, որոնք խորհրդանշում են Ուկրաինայի դրոշը: Իսկ 2012 թ. «զինվորը» կարմիր էր ներկվել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն խոստացել է պաշտպանել ղրիմցիների իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Կարող եք հույսներդ չդնել ժողովրդի հիասթափության վրա’