‘Վիեննայում Պուտինին դիմավորել են հայհոյական «հիթով» և մերկ կրծքերով’

1733

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ավստրիա՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին, նշվել է բողոքի ակցիաներով: Դրանք կազմակերպել են ուկրաինացի ակտիվիստները, Femen շարժման անդամները և ԼԳՏԲ հանրության ներկայացուցիչները, հաղորդում են ուկրաինական և ավստրիական լրատվամիջոցները:

Սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողներն օգտվել են Պուտինի այցից, որպեսզի մեկ անգամ ևս իրենց բողոքն արտահայտեն մեկ տարի առաջ Ռուսաստանում ընդունված, այսպես կոչված՝ «հակահամասեռական» օրենքի նկատմամբ: Femen-ի անդամը, ըստ ավանդույթի՝ կիսամերկ է արտահայտել իր բողոքը. նրա մերկ կրծքին եղել է «No Putin» մակագրությունը: Ակտիվիստները պաստառներ են պարզել անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը ԵԽ Օմբուդսմենին է ներկայացրել ոստիկանական բռնությունները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’