Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

230

Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը հայտարարել է, որ թողնում է պաշտոնը։ Ավելի ուշ երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ընդունել է նրա հրաժարականը։

Վիետնամի իշխանական համակարգում ամենամեծ ազդեցությունից օգտվում է կոմկուսի գլխավոր քարտուղարը, սակայն նախագահը նույնպես նշանակալի լիազորություններ ունի։

Վերջին շաբաթներին նախագահի հրաժարականի մասին լուրերը հաճախ էին շրջանառվում։

Վիետնամի կոմունիստական կուսակցությունում հիմա էլ շարունակվում  է պայքարը կոռուպցիայի դեմ,  որը վարում են կոշտ գծի կողմնակիցները։ Հարյուրավոր վիետնամցի կոմունիստներ հետաքննության տակ են։

Նախագահի հրաժարականը պետք է հաստատի երկրի Ազգային ժողովը, որը չորեքշաբթի այդ հարցով արտահերթ քվեարկություն է անցկացնելու։ Վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ դա ձևական բնույթ կկրի։

Վիետնամի կոմկուսի հայտարարության մեջ բարձր է գնահատվում Նգուեն Սուան Ֆուկի ղեկավար դերը, բայց նաև շեշտվում է, որ նա քաղաքական պատասխանատվություն է կրում իր ենթակա բազմաթիվ պաշտոնյաների խախտումների ու թերացումների համար։

Փոխանցում է  BBC-ն:

Նախորդ հոդվածըԲելառուսում մեկնարկել է Սվետլանա Տիխանովսկայայի և նրա զինակիցների հեռակա դատավարությունը
Հաջորդ հոդվածըԿիևի մոտ ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի վրա․ 18 զոհ