‘Վիետնամցի անհետացած ուսանողուհուն կալանավորել են ընդդիմադիր ելույթի համար’

832

Վիետնամի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 21-ամյա ուսանողուհի Նգուեն Ֆուոնգ Ուենին՝ հակակառավարական թռուցիկներ ցրելու գործով, հայտնում է BBC-ն: Հոկտեմբերին աղջկա համակուրսեցիները հայտարարել էին նրա անհետացման մասին: Որոշ ժամանակ անց պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ ուսանողուհին ձերբակալված է:

Մեղադրանքի կապակցությամբ Նգուենը կալանքի տակ կմնա չորս ամիս: Նախորդ ամիս երկու երաժիշտներ ազատազրկվել են «ընդդիմադիր երգեր» կատարելու պատճառով, իսկ սեպտեմբերին դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել «իշխանությանը վիրավորանք հասցրած» երեք բլոգերների: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելը բողոքում է սիրիական տանկերի՝ Գոլանի բարձունքում հայտնվելու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայում սպանվել են մարդկանց առեւանգող խմբավորման 14 անդամներ’