‘Վիլանովան Գվարդիոլայի մեկ ռեկորդ արդեն գերազանցեց’

838

Իսպանիայի առաջնության առաջին խաղաշրջանի վերջին` 19-րդ տուրում 3:1 հաշվով հաղթելով «Մալագային», «Բարսելոնան» իսպանական լիգայի նոր ռեկորդ սահմանեց:

Կատալոնացիները 19 խաղում միայն երկու միավոր են կորցրել` 57 հնարավորից վաստակելով 55 միավոր:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր Գվարդիոլայի օրոք` 2010/11 մրցաշրջանում, երբ «Բարսելոնան» վաստակել էր 52 միավոր:

Նշենք, որ կատալոնացիները 18 անգամ դարձել են Իսպանիայի առաջին խաղաշրջանի չեմպիոն, որոնցից 11-ում են մրցաշարի չեմպիոն դարձել:

Նախորդ հոդվածը‘Հալեպում դիպուկահարի փամփուշտից հայ է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘«Կարիբյան ծովահենները 5»-ն արդեն սցենարի հեղինակ ունի’