‘Վիլանովան վերադարձավ Բարսելոնա’

805

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Կատալոնիայի մայրաքաղաք է վերադարձել ԱՄՆ-ում երկու ամիս բուժվելուց հետո:

43-ամյա մարզիչը Բարսելոնա է վերադարձել այսօր առավոտյան՝ իր կնոջ հետ: Առայժմ չի չի նշվում, թե արդյոք Վիլանովան այսօր կանցկացնի թիմի մարզումը, սակայն սպասվում է, որ արդեն այս շաբաթվա ընթացքում նա կսկսի ակտիվ աշխատանքը:

Հիշեցնենք, որ Վիլանովան Նյու-Յորքում էր գտնվում հունվարից եւ այնտեղ հետվիրահատական կուրս էր անցնում ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո:

Նախորդ հոդվածը‘Անի Քոչարը բաց նամակով պահանջում է պատժել մարդկանց, ովքեր օգտագործելով մահվան նման դեպքը, փորձում են դիտումներ ապահովել իրենց լրատվամիջոցների համար’
Հաջորդ հոդվածը‘Զամբիայում ձերբակալվել է նախկին նախագահը’