‘Վիլանովան վերջին անգամ Վալդեսին կհամոզի’

864

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Նյու Յորքից վերադառնալուց հետո մտադիր է վերջին անգամ փորձել դարպասապահ Վիկտոր Վալդեսին համոզել մնալ թիմում, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Եթե Վալդեսը իր որոշումը չփոխի, ապա կատալոնյան ակումբը նոր դարպասապահ պետք է ճարի:

Այդ դիրքում գլխավոր թեկնածուները Վալդեսի հեռանալու դեպքում կլինեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Լիվերպուլի» դարպասապահներ Դավիդ Դե Խեան եւ Խոսե Ռեյնան: Նշենք, որ Ռեյնան կատալոնյան ակումբի սան է:

Հիշեցնենք, որ կատալոնացիների հետ Վալդեսի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2014 թվականին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ ցուցակում ընգրկված՝ Երեւանի ավագանու առաջին 50 թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին 50 համարները’