‘Վիլանովան քիմաթերապիայի կուրս կանցնի’

790

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան նոյեմբերի 20-ին վիրահատության կենթարկվի` կապված քաղցկեղի ուռուցքի հայտնաբերման հետ:

43-ամյա մասնագետը հիվանդանոցից դուրս կգրվի 3-4 օր անց, հաղորդում է կատալոնացիների պաշտոնական կայքը:

Նշենք, որ վիրահատական միջամտությունից հետո Վիլանովան քիմիաթերապիայի 6-շաբաթյա կուրս է անցնելու:

Ենթադրվում է, որ բուժման ընթացքում Վ իլանովան կարող է սովորական կյանք վարել եւ բուժհաստատությունում չի մնալու: Իսկ մարզչական աշխատանքին վերադառնալու ժամկետներ դեռ չեն նշվում:

Նշենք, որ Վիլանովայի փոխարեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակար կարող է դառնալ Ժորդի Ռոուրան:

Նախորդ հոդվածը‘Հալեպում տղամարդը քաղաքական հայացքների համար գնդակահարել է կնոջը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում 6 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել ‘