‘Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողը) ծեծելու փաստի առիթով կատարվում է հետաքննություն.Ոստիկանություն’

1377

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողը) ծեծելու փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժինը հետաքննություն է իրականացնում, iLur.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ առաց այլ մանրամասներ ներկայանցելու:

Հունվարի 17-ին Կողբացի փողոցի վրա դիմակավորված եւ մահակներով զինված, նախնական տվյալներով, չորս հոգի հարձակվել եւ բազմաթիվ հարվածներ է հասցրել Գաբրիելյանին, որը հիմնականում գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Բժշկական համալսարանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավելի ուշ Գաբրիելյանը հայտարարել է, թե համոզված է, որ հարձակումը կազմակերպել են ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւ ոստիկանության զորքերի պետ Լեւոն Երանոսյանը՝ վերջին օրերին նրա հրապարակային գործողությունների եւ սոցցանցերում գրառումների պատճառով:

Ֆեյսբուքում շրջանառվում է նաեւ հարձակումից 10 ժամ առաջ ոմն Արթուր Կիրակոսյանի՝ Նավակ Ճոճողին հասցեագրված գրառումը, որտեղ վերջինս սպառնում է Գասպարյան Վովայի մասին «վիրավորական» գրառումների հաշվեհարդար տեսնել Վիլեն Գաբրիելյանից: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերի միությունը առաջարկում է հունվարի 21-ը Սգո օր հայտարարել Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված երթ տեղի կունենա ‘