‘Վիլիան. Շատ եմ ցանկանում տեղափոխվել Լոնդոն եւ այլեւս չվերադառնալ Դոնեցկ’

753

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս տեղափոխվել Լոնդոն, որտեղ հանդես են գալիս իր մի քանի բրազիլացի հայրենակից: Խոսքը առաջին հերթին գնում է «Չելսիի» մասին, որտեղ խաղում են Օսկարը, Լուիսը, Ռամիրեսը:

«Այո, ես շատ եմ ցանկանում տեղափոխվել այնտեղ եւ երբեք այլեւս չվերադառնալ Դոնեցկ: Միգուցե, դա տեղի ունենա հաջորդ մրցաշրջանում կամ արդեն այս ամսվա մեջ:

Ես ընկերություն եմ անում «Չելսիի» բրազիլացիների հետ: Մեր բոլորիս գործակալը նույնն է (Կիա Ջուրաբչյան,- խմբ.): Ամեն անգամ, երբ ես հայտնվում եմ Լոնդոնում, մենք միասին ենք հավաքվում»,- Վիլիանի խոսքն է մեջբերում FourFourTwo կայքը:

Նախորդ հոդվածը‘Փակ են Մեղրի-Երևան, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’