‘Վիլիան. Ցանկանում եմ հնարավորինս շուտ հեռանալ «Շախտյորից»’

885

Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Վիլիանը, որին իրենց շարքերում ցանկանում են տեսնել անգլիական մի քանի ակումբներ, հայտարարել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ լքել թիմը:

«Ես մի քանի անգամ ասել եմ, եւ այժմ էկ կասեմ. ցանկանում որքան հնարավոր է շուտ լքել Ուկրաինան եւ տեղափոխվել ավելի ուժեղ եւ հայտնի առաջնություն: Կարծում եմ, որ գերազանցել եմ Ուկրաինայի առաջնության մակարդակը: Ես շատ բանով եմ պարտական «Շախտյորին», այն ինձ համար շատ բան է արել, սակայն եկել է հեռանալու ժամանակը: Ես իրապես խոշոր հաղթանակների եմ ծարավ: Բացի այդ, Անգլիայում հանդես գալու դեպքում Բրազիլիայի հավաքականում հայտնվելու հնարավորություներս կմեծանան»,- Վիլիանի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ Վիլիանի ծառայություններով առավել հետաքրքրված են «Չելսին» եւ «Տոտենհեմը»:

Նախորդ հոդվածը‘Բիլ Քլինթոնը նկարահանվել է Օբամայի գովազդային հոլավակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ հացադուլավորներին’