‘«Վիլյառեալը» և «Բարսելոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)’

1333

«Էլ Մադրիգալում» կայացած խաղում առավելապես տպավորիչ էին գլխավոր մրցավար Խոսե Սանչես Մարտինեսի որոշումները: Առաջին խաղակեսում Մարտինեսը կարող էր կատալոնացիներին թողնել 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ցույց տալով Խերարդ Պիկեին, սակայն, չնայած Պիկեի կողմից կանոնների ակնհայտ խախտմանը, նման որոշում չկայացվեց: Փոխարենը մարզչական գոտուց տրիբունա ուղարկվեց «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Իվան Ռակիտիչը, իսկ 41-րդ րոպեին Խոսե Սանչես Մարտինեսը ևս մեկ վիճելի որոշում կայացրեց՝ դաշտի տերերի դարպասին նշանակելով 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Նեյմարը:

Երկրորդ խաղակեսում «Վիլյառեալի» ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 57-րդ րոպեին աչքի ընկավ Սեդրիկ Բակամբուն, իսկ 63-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց Ժերեմի Մաթյոյի ակտիվում: Նշենք, որ «Վիլյառեալի» կազմում 8 ֆուտբոլիստ ստացավ դեղին քարտ, իսկ «Բարսելոնայի» կազմում՝ 4:

ՎԻԼՅԱՌԵԱԼ-ԲԱՐՍԵԼՈՆԱ 2-2 (0-2) MC
0-1՝ Իվան Ռակիտիչ 20՛, 0-2՝ Նեյմար 41՛ (11մ), 1-2՝ Սեդրիկ Բակամբու 57՛, 2-2՝ Ռոբերտո Սոլդադո 62՛
ՎԻԼՅԱՌԵԱԼ. 1.Սերխիո Ասենխո, 2.Մարիո Գասպար Պերես, 6.Վիկտոր Ռուիս, 22.Անտոնիո Ռուկավինա, 24.Էրիկ Բերտրան Բեյի, 14.Մանու Տրիգեյրոս, 18.Դենիս Սուարես (4.Թոմաս Պինա, 74), 19.Սամու Կաստիլյեխո, 21.Բրունո Սորիանո, 9.Ռոբերտո Սոլդադո (10.Լեո Բապտիստան, 83), 17.Սեդրիկ Բակամբու (20.Ադրիան Լոպես, 71)
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե (24.Ժերեմի Մատյո, 55), 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 7.Արդա Թուրան (6.Դանի Ալվես, 56), 14.Խավյեր Մասկերանո, 20.Սերխիո Ռոբերտո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար
Զգուշացում՝ Ռոբերտո Սոլդադո 20՛ (Վ), Բրունո Սորիանո 24՛ (Վ), Սերխիո Ասենխո 40՛ (Վ), Վիկտոր Ռուիս 42՛ (Վ), Անտոնիո Ռուկավինա 43՛ (Վ), Թոմաս Պինա 78՛ (Վ), Մարիո Գասպար Պերես 84՛ (Վ), Մանու Տրիգեյրոս 85՛ (Վ), Արդա Թուրան 13՛ (Բ), Խերարդ Պիկե 16՛ (Բ), Խորդի Ալբա 53՛ (Բ) ; Մրցավար՝ Մարտինես Սանչես (Իսպանիա)
32 ԳՆԴԱԿԻ % 68
15 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 14 (6)
17 ՏՈՒԳԱՆՔ 9
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 8-րդ տուրում առաջատարները ոչ-ոքի խաղացին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Սեվիլյա» 4-0․ Արքայական ակումբը խոշոր հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’