Վիլյարն ու Մայորալը հեռացան «Ռոմայից»

452

Իսպանացի ֆուտբոլիստներ Գոնսալո Վիլյարն ու Բորխա Մայորալը իտալական «Ռոմայից» տեղափոխվել են «Խետաֆե», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը եւ 24–ամյա հարձակվող Բորխա Մայորալը հանդես կգան կես տարվա վարձակալությամբ։

Գոնսալո Վիլյարը 2020 թվականին իսպանական «Էլչեից» էր 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռոմա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։

Բորխա Մայորալի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։ Նա վարձակալությամբ էր միացել «Ռոմային»։

Նախորդ հոդվածըԿիմիխը՝ 2021թ. Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում Միլանովիչին փոխարինել է Ոսկանյանը