Վիլնյուսը Կիևին կփոխանցի սպառազինության խմբաքանակ

358
OLYMPUS DIGITAL CAMERA

Լիտվան Ուկրաինա կուղարկի սպառազինության խմբաքանակ՝ զրահամեքենաներ, բանակային բեռնատարներ և ամենագնացներ, չորեքշաբթի հայտարարել է բալթյան երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ուկրաինային կփոխանցվեն M-113 տիպի 20 զրահամեքենա, 10 բանակային բեռնատար մեքենա և 10 ամենագնաց, որոնք հարմարեցված են ականազերծման աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է գերատեսչության ղեկավար Արվիդաս Անուշաուսկասը, սպառազինության այս խմբաքանակի արժեքը կազմում է 15,5 մլն եվրո։

Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից առաջինն էր, որ 2014 թ․ պաշտոնապես խոստովանեց, որ Կիևին է փոխանցել սպառազենք՝ չճշտելով, թե հատկապես ինչ նկատի ունի։ Որոշ ժամանակ անց ուկրաինական կողմը նշեց, որ դա խորհրդային արտադրության թռչող սպառազինություն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան կքննարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
Հաջորդ հոդվածըՀարձակում դպրոցի վրա․ զոհվել են 19 երեխա և ուսուցչուհին