‘Վիլնյուսում ընդունվելու է համատեղ հայտարարություն. Շարմազանով’

837

Վիլնյուսում կայանալիք համաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվեն իրականացված բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև՝ այն, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է պնդումներին, թե Վիլնյուսում ստորագրվելու է դեկլարատիվ փաստաթուղթ, Շարմազանովն ասաց. «Ընդունվելու է համատեղ հայտարարություն Եվրամիության և Հայաստանի միջև, որը բխում է մեր պետության շահերից»:

 

 

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիայի պատճառով Ռուսաստանի Դաշնության բյուջեն կրել է 10 միլիարդ ռուբլու վնաս’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’