‘Վիլնյուսում Ս. Սարգսյանին չեն նկատում. Տեսանյութեր ‘

8471

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վիլնյուսում այսօր ընթացող ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին ԵՄ առաջնորդներն իրենց ելույթներում Հայաստանի անունը չեն հիշատակել: Հայաստանի մասին խոսք անգամ չկա նաեւ գագաթնաժողովը լուսաբանող` միջազգային լրատվամիջոցների ռեպորտաժներում: Խոսվում է Վրաստանի եւ Մոլդովայի մասին, որոնք նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, Ուկրաինայի մասին, որը վերջին պահին ձախողեց գործընթացը, Ադրբեջանի մասին, որն օրերս ստորագրեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը (Հայաստանն այն ստորագրել էր դեռ մեկ տարի առաջ), խոսում են անգամ Բելառուսի մասին այն համատեքստում, որ ավտորիտար Լուկաշոնկոյի դեմ «մի բան պետք է անել»: Հայաստանի մասին` ոչ մի խոսք:

Մինչդեռ, ամիսներ առաջ Հայաստանին ոչ պաշտոնական շրջանակները «եվրագերազանցիկ» բնորոշմամբ էին հիշատակում:  Իսկ Սերժ Սարգսյանին Եվրոպայում «մերոնքականի» աչքով էին նայում` օգնելով նրան էլի որոշ ժամանակ գրավել Հայաստանի նախագահի պաշտոնը:

Այսօր արդեն, ինչպես երեւում է ներկայացվող տեսանյութում, Վիլնյուսի կուլուարներում Սերժ Սարգսյանին բառացիորեն չեն նկատում:

Այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը աշխույժ զրուցում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարրոզուի հետ, երբ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Լիտվայի իր գործընկեր Դալիա Գրիբաուսկայտեին եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին բացատրում է, թե որքան միայնակ էր ինքը վերջին 3,5 տարիներին հսկա Ռուսաստանի դեմ, Սերժ Սարգսյանը (ետին պլանում) կանգնած է մի անծանոթ մարդու հետ, մերթ ընդ մերթ աչքերն է տրորում(հավանաբար` հեռու է վանում վերահաս քունը): Ավելին, այս անծանոթն էլ որոշ ժամանակ անց լքում է Սարգսյանին` ձեռքի շարժումով կարծես հասկացնելով` «դե լավ, ես գնացի, գործեր ունեմ» (1:52-ից):  

Նախորդ հոդվածը‘ Լիդինգտոն. Արևելան գործընկերության երկրների բարգավաճումը և կայունությունը ձեռնտու է բոլորին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱրլԳ գագաթնաժողովին’