‘Վիկտորիա Նուլանդ. Հայաստանը պետք է ազատ արձակի ադրբեջանցի դիվերսանտներին ‘

2503

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ազատ արձակի 2014-ին ԼՂՀ սահմանը խախտած եւ երկու մարդու կյանք խլած ադրբեջանցի դիվերսանտներին, փոխանցում  ադրբեջանական APA-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրին:

«Մենք մտահոգված ենք վերջին վեց ամիսների ընթացքում շփման գծում իրադրության սրմամբ: Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը կայանում է նրանում, որ նրանք պետք է դադարեցնեն լարվածության աճը եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ», — ասել է Նուլանդը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը որպես մարդասիրական քայլ՝ պետք է ազատ արձակի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին:

«Վաղը ես այդ մասին կասեմ նաեւ Հայաստանում», — ասել է  նա:

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները մինչև ուրբաթ ժամանակ են տվել կառավարությանը’