Վիկտոր Բուտը կուսակցություն է մտել

303

Զենքի առևտրի մեղադրանքով ԱՄՆ-ում դատապարտված Վիկտոր Բուտը հայրենիք վերադառնալուց հետո ընդունվել է ՌԼԴԿ։

Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։ Ավելի վաղ նա խոստացել էր գործարարին հրավիրել պետդումա՝ արտաքին գործերով հանձնաժողովի հատուկ նիստին մասնակցելու։ ՌԼԴԿ-ում չեն նշել, թե արդյո՞ք Բուտին մանդատ կառաջարկվի։

Վիկտոր Բուտը Միացյալ Նահանգներում 25-ամյա ազատազրկման էր դատապարտվել կոլումբիացի ահաբեկիչներին «երկիր-երկինք» հրթիռների մաքսանենգություն կազմակերպելու և Աֆրիկայում խմբավորումներին զենքի մատակարարման էմբարգոն խախտելու համար։

Ամերիկյան ԶԼՄ-ները նրան անվանում են «մահվան վաճառական»։ Բուտը համարվում է պատմության ընթացքում զենքի ամենախոշոր բարոններից մեկը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ
Հաջորդ հոդվածըՍտեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ