Վիկտոր Բուտին փոխանակել են ամերիկացի բասկետբոլուհի Բրիթնի Գրայների հետ

279

Ամերիկացի բասկետբոլուհի Բրիթնի Գրայներին, որը Ռուսաստանում դատապարտված էր թմրանյութերի մաքսանենգության հոդվածով, փոխանակել են ԱՄՆ-ում զենքի առևտրի համար դատապարտված Վիլտոր Բուտի հետ։

Ռուսաստանցի գործարարը 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել կոլումբիական FARC  զինված խմբավորմանը, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել,  զենքի մեծ խմբաքանակ վաճառելու փորձի համար։ Բուտն այդ մեղադրանքը չի ընդունել։

Վիկտոր Բուտը նախկին զինվորական է, ծառայել է խորհրդային ռազմա-տրանսպորտային ավիացիայում, զորացրվելուց հետո զբաղվել է բիզնեսով, իր պնդմամբ՝ միջազգային ավիափոխադրումների ոլորտում։ Նա ձերբակալվել էր 2008 թ․ Բանգկոկում, ԱՄՆ իշխանությունների տված օրդերով։

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Բուտին խորամանկորեն Թաիլանդ են «կանչել» ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք ներկայացել են որպես FARC-ի գրոհայիններ։

Փորձագետներից ոմանք ենթադրում են, որ Բուտը, որը հայտնի էր դարձել 1990-ական թթ․ խորհրդային տրանսպորտային ինքնաթիռներով Աֆրիկայի թեժ կետեր կատարած թռիչքներով, օգտակար էր եղել ռուսաստանյան հետախուզության համար, և Մոսկվան բոլորովին չէր ուզում, որ նա դատարանի առաջ կանգնի Միացյալ Նահանգներում։

Բուտն ինքը հերքել է այն լուրերը, թե տեղյակ է եղել պետական ինչ-ինչ գաղտնիքների։ «Ես ռուսաստանյան պետության և նրա ռաջնորդների հետ կապված որևէ գաղտնիքի չեմ տիրապետում․․․ Ես ընդհանրապես չեմ աշխատել ո՛չ ռուսաստանյան ընկերությունների, ո՛չ էլ պետական հաստատությունների հետ»,- հայտարարել է նա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուն սպառնացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից
Հաջորդ հոդվածըՊատրիս Էվրա․ Զգում եմ, որ Ֆրանսիան խոշոր հաշվով կհաղթի Անգլիային