‘Վիկտոր Լեոնենկո. Ահմետովը չի վաճառի Մխիթարյանին’

875

Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն հայտարարել է, որ Դոնեցկի «Շախտյորը» դժվար թե համաձայնվի Հենրիխ Մխիթարյանին հեռանալ այլ ակումբ:

«Գերմանական գրանդ ակումբների հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ զարմանալի չէ: Ոչ միայն նրա համար, որ «Շախտյորի» կիսապաշտպանը առաջնության 17 խաղերում 18 գոլ է խփել, այլ որովհեւտեւ նա խաղում է այնպես, ինչպես պետք է խաղա բարձրակարգ կիսապաշտպանը: Ես, օրինակ, երբեք չեմ նկատել, որ Հենրիխը գնդակը երկար պահի: Երկու-երեք հպում՝ փոխանցում. ահա եւ վերջ:

Աստված նրան պարգեւատրում է աշխատանքի եւ չարչարանքի համար: Շատ ուրախ եմ նրա համար: Ռինատ Ահմետովը այն մարդը չէ, որը կվաճառի իր թիմի առաջատարներին, թեկուզ մեծ գումարներով: Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել, բայց չեմ կարծում, որ «Շախտյորի» նախագահը կհամաձայնվի վաճառել Մխիթարյանին»,- Լեոնենկոյի խոսքն է մեջբերում Football.kulichki.net-ը:

Նշենք, որ Մխիթարյանը շատ մոտ է դառնալ Ուկրաինայի առաջնության պատմության մեջ լավագույն ռմբարկու՝ մեկ մրցաշրջանում: Մնացած 12 տուրերում Մխիթարյանին անհրաժեշտ է եւս 5 գնդակ խփել, եւ գերազանցել Շացկիխի եւ Ռեբրովի ռեկորդային ցուցանիշը:

Նախորդ հոդվածը‘«PutiNo». Էրդողան-Պուտին հանդիպումն ուղեկցվել է բողոքի ցույցով. կան ձերբակալվածներ’
Հաջորդ հոդվածը‘Նորից հիմնանորոգվել է Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը ‘