‘Վիկտոր Լեոնենկո. Մխիթարյանը «Լիվերպուլում» կձախողվի’

1127

Կիեւի «Դինամոյի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը «Շախտյորից» «Լիվերպուլ»:

«Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու դեպքում, իմ կարծիքով, կտապալվի: Ես, իհարկե, նրան լավագույնն եմ մաղթում, սակայն հարյուր տոկոսով վստահ եմ, որ նա այնտեղ չի կարողանա խաղալ: Ինչպես որ այլ ակումբում չի կարող հաջողություններ ունենալ նաեւ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ վերջինս երբեք ոչինչ չի նվաճի: Եթե Մխիթարյանը այլ ակումբում հաջողության հասնելու դեռ ինչ որ հնարավորություններ ունի, ապա Լուչեսկուն ընդհանրապես չունի»,- Լեոնենկոյի խոսքն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Էդիկը երազում է նախագահի պաշտոնի մասին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը Մինյոնին առաջարկել է նոր համազեկուցողներ նշանակել ‘