‘Վիկտոր Խրիստենկո. 2014 թ. Հայաստանը պատրաստ կլինի ՄՄ-ին միացման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը ‘

908

Մաքսային միույթանը Հայաստանի միացման որևէ լուրջ ռիսկ ներկայիս անդամ երկրների համար չկա, «Էքսպերտ» ամսագրին այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

«Հանրապետությունում բավականաչափ զարգացած են մաքսային, ֆիտոսանիտարական ենթակառուցվածքները, տեխնիկական կարգավորումը սպասարկող լաբորատորիաները: Հայաստանի պետական կառավարման ապարատը մեր համատեղ գործողությունների ընթացքում օպերատիվ աշխատանքի բարձր պատրաստվածություն ու արդյունավետություն է ցուցաբերել: Բացառված չէ, որ մենք կկարողանանք դրանցից որոշները, որպես առավել առաջատար, ինտեգրել վերազգային օրենսդրությունում»,- ընդգծել է պաշտոնյան:

Խրիստենկոն հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, այլ ոչ պարզապես վերջինիս ղեկավարության քաղաքական կամքը: Հայաստանի գործընկերների հետ միասին կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել: Նա հաղորդել է, որ ոչ միայն ՄՄ-ին, այլ նաև Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միացման վերաբերյալ` դեկտեմբերի վերջին հաստատված «ճանապարհային քարտեզում» շուրջ 300 կետ կա: Այս համատեքստում, Խրիստենկոն վստահ է, որ ՄՄ մնացած երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն ընդհանրապես խնդիր չէ: Խրիստենկոյի  գնահատմամբ, արդեն 2014 թ. Հայաստանը պատրաստ կլինի ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական տարածքին միացման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը:

Նախորդ հոդվածը‘Սիրիահայերին ծեծի ենթարկելու համար յոթ հոգու մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. Կա մեկ ճանապարհ՝ իշխանափոխություն’