‘Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց համաներման մասին օրենքը’

806

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների համաներման մասին օրենքը, ինչպես նաև վավերացրել է խորհրդարանի որոշումը՝ «հունվարի 16-ի» օրենքները չեղյալ հայտարարելու  վերաբերյալ:

Ընդ որում, ինչպես նշում է Ուկրաինայի նախագահի մալո ծառայությունը, համաներումը կկիրառվի միայն այն բանից հետո, երբ ցուցարարներն ազատեն գրաված շենքերը և բացեն շրջափակված ճանապարհները:

Ավելի վաղ Գերագույն ռադան քվեարկել էր հունվարի 16-ին ընդունված ինն օրենքները չեղյալ համարելու օգտին, որոնք խստացնում էին պատասխանատվությունը զանգվածային ակցիաների ընթացքում խախտումների համար, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում կրկին աճում է գրիպով հիվանդների և զոհերի թիվը’
Հաջորդ հոդվածը‘Զոհված ուկրաինացի ցուցարարի անունով կանվանակոչեն Կովկասի գագաթներից մեկը’