‘Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնայի» Մ-19 թիմը’

1026

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը մարզչական աշխատանքի է անցել կատալոնական ակումբում։ 37-ամյա մասնագետը գլխավորեց «Բարսելոնայի» մինչեւ 19 տարեկանների թիմը։ Նա կնքել է մեկ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Վալդեսն անցած տարի ստացել է ՈւԵՖԱ-ի Ա եւ Բ կարգի մարզչական արտոնագրեր։

Ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2000-2014 թվականներին՝ նվաճելով 21 տիտղոս։

Նախորդ հոդվածը‘Մբապեն ցանկանում է աշխատել Գվարդիոլայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալ» նոր ավագը Գրանիտ Ջական է’