‘Վիկտոր Վալդեսը կարող է տեղափոխվել «Արսենալ’

802

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 31-ամյա դարպասապահը որոշել է չերկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որը գործում է մինչեւ 2014թ. հուլիսը: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վալդեսը մտադիր է կատալոնյանը թիմը լքել արդեն այս ամռանը:

Նշենք, որ ներկա պահին Վալդեսին փոխարինողի գլխավոր հավակնորդ է համարվում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Ստեգենը:

Նախորդ հոդվածը‘ԳԱԼԱ. Գյումրիում Սերժ Սարգսյանի օգտին 5000 դրամ են բաժանում (ձայնագրություն, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մինչեւ ապրիլի 24-ը հանդիպում է ակնկալում պետքարտուղար Քերրիի հետ’