‘Վիկտոր Վալդեսը կհեռանա «Յունայթեդ»-ից’

1234

«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն առաջիկա օրերին ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստն ընդհանրապես խաղաժամանակ չի ստանում անգլիական ակումբում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իսպանացի դարպասապահը նաև կոնֆլիկտի մեջ է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցություններ են վարում պայմանագրի լուծարման շուրջ, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:

Նախորդ հոդվածը‘Բարտոմեու. «Ալվեշը օգտագործել է խոսքեր, որոնք դուր չեն գալիս «Բարսելոնա»-ին»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով’