‘Վիկտոր Վալդես. «Մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը, մոտ էի կարիերաս ավարտելուն»’

757

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ կարող էր ավարտել կարիերան մինչ անգլիական ակումբ տեղափոխվելը. 2014 թվականի մարտին 33-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ, ինչի արդյունքում ստիպված եղավ 10 ամիս բաց թողնել.

«Մոտ էի կարիերաս ավարտելուն, բայց ես երեք երեխա ունեմ … Գիտեի` ծնկիս հետ մի բան կպատահի: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Գիտեի` որևէ վատ բան տեղի կունենա: Եվ երբ խրթոց լսեցի ծնկիս մեջ, հասկացա, որ երկար ժամանակով շարքից դուրս եկա»,- Վալդեսի խոսքերն է փոխանցում El Pais-ը:

Նախորդ շաբաթ Վալդեսը նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում` խաղալով թիմի երիտասարդական կազմում: Մանկունիանցիները «Լիվերպուլ»-ի իրենց հասակակիցների նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակ տարան:

Նախորդ հոդվածը‘Կուադրադոն 4,5 տարվա պայմանագիր կնքեց «Չելսի»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Աուգսբուրգ». դորտմունդցիների հավանական մեկնարկային կազմը’