‘Վիկ Դարչինյանը հաղթեց’

1470

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Ավստրալիան ներկայացնող Վիկ Դարչինյանը սեպտեմբերի 29-ին Լաս-Վեգասում կայացած մենամարտում հաղթեց պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին:
Մենամարտը տեւեց 10 ռաունդ, որի արդյունքներով մրցավարները միաձայն նախապատվությունը տվեցին Դարչինյանին`99-91, 99-91, 96-94:

Այսպիսով, Դարչինյանը նվաճեց թեթեւագույն քաշային կարգում NABF վարկածով չեմպիոնի տիտղոսը: Այս հաղթանակը 38-րդ էր Դարչինյանի անցկացրած 44 մենամարտերում: Նշենք, որ դել Վալեի համար սա առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, հաղորդում է Boxingscene-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է նկարահանվել «Սիրուն չի…» սերիալը ‘
Հաջորդ հոդվածը‘Վիկ Դարչինյան — Լուիս Օռլանդո դել Վալե մենամարտի տեսագրությունը’