‘Վիկ Դարչինյան. Խիստ հիասթափվել եմ մեր ղեկավարությունից’

1912

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն: Գլխավոր մենամարտում ռինգ դուրս եկավ Վիկ Դարչինյանը: Բռնցքամարտիկը վաղուց էր բռնցքամարտի հայ երկրպագուներին խոստացել իր հայրենիքում մենամարտ անցկացնել, և վերջապես դա նրան հաջողվեց:

PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանել է, որ հիմա բազմաթիվ հայտնի պրոմոութերական ընկերություններ ցանկանում են Հայաստանում զարգացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Իսկ Ավստրալիայում ցանկացել են Դարչինյանի միջոցով ներդրումներ կատարել ռեգբին Հայաստանում տարածելու և զարգացնելու համար, սակայն նա հրաժարվել է:

«Հինգ ամիս առաջ, երբ ես Երևանում էի, մեր ղեկավարության հետ խոսեցի կրկին մենամարտ անցկացնելու մասին, սակայն նրանք հրաժարվեցին ինձ օգնել: 2011-ին ես իմ հովանավորների և իմ միջոցների շնորհիվ էի անցկացրել այդ մենամարտը: Ինձ Հայաստանում չաջակցեցին, և ես մեծ հիասթափություն եմ ապրել»,- ասել է բռնցքամարտիկը:

Նա խոստովանել է, որ շատ բան է արել Հայաստանի համար, հրաժարվել է ներկայացնել Ավստրալիան, միայն թե կարողանա հանդես գալ հայկական եռագույնի ներքո: «Իսկ ես այնքան բան էի ուզում անել երիտասարդների համար, տալ նրանց հնարավորություն մարզվելու և հաջողությունների հասնելու, սակայն, երբ չեն գնահատում արածդ, անիմաստ է որևէ բան նախաձեռնել»,- շեշտել է նա:

Panarmenian.Net

Նախորդ հոդվածը‘Ո՞վ կճանաչի ժողովրդի հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘«Մենք տասը նահատակ տվեցինք, բայց չերկնչեցինք հակադարձել բիրտ ուժին»’