‘Վիճաբանություն Վարդան Պետրոսյանի գործով նիստի ավարտից հետո’

1298

Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստի ավարտից հետո՝ դատարանի բակում, բախումային իրավիճակ է ստեղծվել կողմերի միջեւ։

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ կողմերը, դուրս գալով դատարանի շենքից, հավաքվել էին բակում, որտեղ էլ դարձյալ վիճաբանություն սկսվեց՝ չկայացած հաշտության հարցի կապակցությամբ։

Ընդ որում, վիճաբանությունը սկսվեց փաստաբաններից։ Մասնավորապես՝ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբել Բալոյանը, մոտենալով Ն.Բաղդասարյանին, վերջինիս մեղադրեց իր գործողություններով հնարավոր հաշտությունը խոչընդոտելու մեջ։

Ապա Ն.Բաղդարյանին, Վ.Պետրոյանի մտերիմներին մոտեցան նաեւ տուժողները՝ նրանց դիմելով  վիրավորական արտահայտություններով ու հայհոյանքներով։

Հասկանալով, որ բախումն անխուսափելի է՝ դատական կարգադրիչները կողմերին հեռացրեցին միմյանցից, սակայն խոսքերով փոխհրաձգությունը շարունակվեց 5-10 րոպե։ 

Կարգադրիչները, կարելի է ասել, պարտադրաբար կողմերին նստեցրեցին իրենց ավտոմեքենաները, որի արդյունքում հնարավոր եղավ խուսափել անցանկալի զարգացումներից։

 

Նախորդ հոդվածը‘ Վարպետության դասեր` ճանաչված կինոգործիչների մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում ձերբակալվել է Մուհամեդ Մուրսիի որդին’